Ռուս ռեփեր Տիմատին իրեն պատկանող ավտոմեքենային հարվածած հայ տաքսիստից պահանջել է 5-10 մլն ռուբլի փոխհատուցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է MK.ru-ն:
Ավտովթարը տեղի է ունեցել մարտի 3-ին, բախվել են «Մերսեդես» և «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները: Առաջինը Տիմատիին ուղեկցող անվտանգության ավտոմեքենան է եղել, որի սեփականատերը հենց ռեփերն է: Այն ամբողջությամբ այրվել է: «Ֆոլկսվագեն»-ի ղեկին եղել է հայ տաքսիստը։
Իրավապահ մարմինները մինչ օրս չեն կարողանում հայտնել ավտովթարի մեղավորին:
Ավտովթարում հայ տաքսիստի մեղավորությունը ապացուցելու պարագայում «Մերսեդես»-ի սեփականատերը կարող է դիմել դատարան և պահանջել փոխհատուցել վնասը: Այրված ամենագնացի արժեքը մոտ 8 մլն ռուբլի է: