Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ժամանակ թուրքական կողմի մոտ է հայտնվել լուսանկարներ, որոնց վրա պատկերված են 12-13 տարեկան սիրիացի զինված քուրդ դեռահասներ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Լուսանկարներից ակնհայտ երևում է, որ Թուրքիայի բանակի դեմ ինքնապաշտպանական մարտեր են մղում ոչ միայն տղա դեռահասները, այլև աղջիկները։
Լուսանկարները թուրք զինվորների կողմից հայտնաբերվել են քուրդ զինյալների ապաստարաններում և խրամատներում։