Եվրամիությունը զգուշացրել է Բրիտանիային Բրեքզիթի բացասական հետևանքների մասին: Երբ Լոնդոնը դադարի մաքսային միության մաս լինել, Բրյուսելի հետ առեւտրային հարաբերություններում բարդություններն արդեն անխուսափելի կլինեն:
Եվրամիությունից դուրս գալուց հետո Բրիտանիայի հետ հարաբերությունների մասին փաստաթուղթը ներկայացվել է մարտի 7-ին Լյուքսեմբուրգում կայացած համաժողովին:
Հիմնական դրույթները պետք է հաստատվեն Եվրամիության պետությունների եւ կառավարության ղեկավարների կողմից մինչեւ մարտի վերջը: