ԱՄՆ-ը կարող է բացել «Պանդորայի արկղը», որը դժվար կլինի փակել, հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսային սակագներ սահմանելու վերաբերյալ որոշման կապակցությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդիպման ժամանակ:
ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներն անհանգստություն են հայտնել ԱՄՆ կողմից սակագների վերաբերյալ ծրագրերի կապակցությամբ: «ԱՄՆ-ը կարող է բացել «Պանդորայի արկղը», որը դժվար կլինի փակել»,- ասել է Կանադայի ներկայացուցիչը:
Հանդիպմանը ներկա էին ԵՄ-ի, Կանադայի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Հնդկաստանի ու Բրազիլիայի ներկայացուցիչները: