Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Այս մասին ասվում է ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման պատգամավորական խմբի համանախագահներ Դեւիդ Մաքալիսթերի եւ Լինդա Մաքեւենի հայտարարության մեջ, հաղորդում է DW-ն:
Փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը չի հետեւելու ընտրական գործընթացին, եւ, հետեւաբար, չի մեկնաբանի ոչ գործընթացը, ոչ ընտրությունների արդյունքները:
Սա չի հանձնարարվել Եվրախորհրդարանի որեւէ անդամի, հետեւաբար, եթե որեւէ եվրոպացի պատգամավոր որոշի ընտրություններին հետեւել, նա դա կանի բացառապես սեփական նախաձեռնությամբ եւ ոչ թե Եվրախորհրդարանի անունից: