ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը «դաշինքի զինված համակարգի համար մեծ մարտահրավեր» է անվանել Անկարայի կողմից Մոսկվայից ձեռք բերվելիք S-400 «Տրիումֆ» հակահրթիռային համակարգի առկայությունը Թուրքիայի տարածքում: Այդ մասին փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
Գեներալի խոսքով S-400-ը չի համապատասխանում ՆԱՏՕ-ի ինտեգրված զենքի համակարգին և ձեռք բերվելու դեպքում համակարգը պետք է օգտագործվի՝ որպես սպառազինության առանձին միավոր:
Թուրքիան և Ռուսաստանը S-400 հակահրթիռային համակարգի մատակարարման վերաբերյալ վարկային համաձայնագիրն ստորագրել են 2017 թ. դեկտեմբերի վերջին: Մատակարարումները նախատեսվում է սկսել 2020 թ. մարտին: