Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը թևակոխում է նոր ձևաչափ: Բրյուսելում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Գեորգի Մարգվելաշվիլին և Ժան-Կլոդ Յունկերը պայմանավորվել են ստեղծել նոր, ավելի բարձր մակարդակի համագործակցության ձևաչափ, կողմերը արդեն սկսել են աշխատել նոր ձևաչափի ձևավորման վրա: Համագործակցության նոր փուլը ենթադրում է անցում դեպի ոլորտային համագործակցության ամենաբարձր ձևաչափին»,- ասված է հայտարարության մեջ: