ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է վարում Netflix ընկերության հետ իր շոուի շուրջ: Այս մասին գրում է New York Times- ը` վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է Ինտերֆաքսը:
Հայտնի է, որ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ևս մասնակցում է բանակցություններին:
Սերիաների թիվը և դրանց ձևաչափը դեռ չեն որոշվել: Netflix-ը պատրաստ է վճարել նախկին նախագահին բացառիկ բովանդակության համար, որը ընկերությունը անվանում է «ոգեշնչող պատմություններ»: Շոուի թեմաները կարող են լինել այն առանցքային հարցերը, որոնք Օբաման ուշադրության է արժանացրել որպես նախագահ, օրինակ առողջապահությունը, միգրացիոն քաղաքականությունը, ընտրական իրավունքը, ընտրական իրավունքի փոփոխությունը, իսկ Միշելը կարող է հաղորդում վարել ճիշտ սնվելու մասին:
Ամուսինները կարող են դառնալ առաջատար վավերագրական կամ խաղային այնպիսի շոուների վարողներ, որոնք «համընկնում են իրենց տեսակետներին և արժեքներին», գրում է The New York Times- ը:
Պայմանագրով նախատեսված գումարը չի հրապարակվել: