Մարտի 9-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առնվազն յոթ մարդ է զոհվել շիաների մզկիթի մերձակայքում իրականացված պայթյունի հետևանքով: Եվս յոթ մարդ վիրավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարին:
Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է այն ժամանակ, երբ նրան կանգնեցրել են իրավապահ մարմինները:
Զոհվածների թվում մեկը ոստիկան է, ևս վեցը քաղաքացիական անձինք: