Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արցախ-Աադրբեջան սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: