Ադրբեջանում ընդդիմությունը ցույց է կազմակերպել` պահանջելով Ադրբեջանի իշխանությունների հրաժարականը։
Ինչպես փոխանցում է contact.az-ը՝ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, հայտնել է ցանկացած ճանապարհով ակցիայի կազմակերպումը տապալելու իշխանությունների փորձերի մասին:
«Ձերբակալվել է 8 մարդ»,- ասել է Քերիմլին` նշելով նաև, որ ճնշման և ձերբակալությունների են ենթարկվել «Մուսավաթ»-ի անդամները։
Ցուցարարները հավաքվել են Իլհամ Ալիևի կողմից իշխանության ուզուրպացման դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, որը կեղծիքի, օրենքների ու սահմանադրության համապատասխանեցման միջոցով ցանկանում է իր կառավարումը երկարացնել ևս 7 տարով։
«Եթե մենք անընդհատ լռենք, նա իշխանությունը ցմահ կսեփականացնի»,- ասել է կուսակցության ղեկավարը:
Նա Իլհամ Ալիևին մեղադրել է 15 տարվա կառավարման ընթացքում ոչ մի խնդիր չլուծելու մեջ։
«Նրանք միայն նպաստել են երկրում աղքատության աճին: Այն ամենն ինչ տեղի է ունեցել կոռուպցիայի և շարքային քաղաքացիների իրավունքների խախտմամբ, այդ ամենի դեմ ենք մենք այժմ բողոքում»,- ասել է Քերիմլին` կոչ անելով հաշվի առնել մյուս բռնապետների (հատկապես` Քադաֆիի) տխուր փորձը, որոնք չեն կարողացել օգտագործել ժողովրդից կողոպտված փողերը։
Բողոքի ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցել։