Օտարերկրացիները, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, օնկոլոգիական և մի շարք այլ ոչ վարակիչ հիվանդություններով այլևս չեն կարող կացության թույլտվություն ստանալ Քուվեյթում, հայտնում է Al Arabiya-ն:
Ընդհանուր առմամբ Քուվեյթի առողջապահության նախարարությունն առանձնացրել է 22 հիվանդություններ, որոնց դեպքում մշտական կացության իրավունք չի տրվելու: Դրանց թվում է նաև երիկամային անբավարարությունը, տեսողական խնդիրները, արյան բարձր ճնշումը: Կացության իրավունք ունեցողներն այդ հիվանդությունների բացահայտման դեպքում երկրից չեն արտաքսվի:
Նշվում է, որ նոր միջոցառումներն ուղղված են առողջապահության ոլորտում ծախսերը կրճատելուն, ինչպես նաև երկիր՝ աշխատունակ միգրանտների ժամանումն ապահովելուն: