Կարևոր է աշխատել Մարսի և Լուսնի վրա տիեզերական կայանների կառուցման ուղղությամբ, քանի որ Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում այլ մոլորակների վրա հաստատվելը կարող է փրկել մարդկությանը: Այս մասին ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հայտնել է ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը։
«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ մոլորակից դուրս ինչ-որ տեղ մարդկային քաղաքակրթություն վերսկսելու բավականաչափ հնարավորություններ կլինեն՝ կրկին կյանքի վերադառնալու և միջնադարյան ժամանակների տևողությունը կրճատելու համար։ Այդ իսկ պատճառով կարևոր է Մարսի վրա կարիքներն ինքնուրույն հոգացող կայան կառուցելը: Իսկ ինչու Մարսի վրա, քանի որ այն, ի տարբերություն լուսնային կայանի, բավականին հեռու է Երկիր մոլորակից ու, այսպիսով, ավելի մեծ է հավանականությունը, որ պատերազմի դեպքում մարդիկ գոյատևելու հնարավորություն կունենան»,- ասել է Մասկը։
Նրա խոսքով, Մարսի վրա կայան և Լուսնի վրա բազա կառուցելով «հնարավոր կլինի վերականգնել երկրագնդի կյանքը»։ Ահա թե ինչու կարևոր է կազմակերպել դրանք «մինչև Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը»: