Երևան-Թեհրան հարաբերությունները վերելքում են, և Հայաստանն ակնկալում է էլ ավելի ընդլայնել կապերն Իրանի Իսլամական Հանրապետության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման տեսակետ հայտնել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Դիվանագետը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրները զարգացրել են քաղաքական, տնտեսական և մշակութային գոհացուցիչ հարաբերություններ:
Նա ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է:
Թումանյանն ասել է, որ այդ կապերը կայուն են և չեն կարող ազդեցության ենթարկվել երրորդ երկրների կողմից: