Հորդանանցի ծաղրանկարիչ Օմար Մոմանին հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։
Ինչպես փոխանցում է «Sputnik Արմենիան»՝ Facebook-ի իր էջում նա մի ծաղրանկար է հրապարակել, որը պատկերում է Մխիթարյանի և «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հարաբերությունները։
«Շատ ժամանակ գնաց Օբամեյանգ-Մխիթարյան գործընկերությունը կառուցելու համար, և «Արսենալը» հիանալի օգտվեց դրանից, երբ վերջին անգամ հաղթանակ տարավ», - ծաղրանկարի տակ գրել է հեղինակը։