Մարտի 12-ին 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է բարձրաճաշակ նորձևության տներից մեկի հիմնադիր Յուբեր Ժիվանշին, հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Sun պարբերականը:
Նրա մահվան մասին հայտնել է դիզայներ Ֆիլիպ Վենեն:
«Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ Յուբեր դե Ժիվանշին մահացել է»,- նշել է նա՝ հայտնելով, որ հարազատները կիսում են կորստի ցավը: