Տաջիկստանում բոլոր պետական գերատեսչությունների, ծառայությունների և կազմակերպությունների աշխատակիցներին պարտադրել են շաբաթ օրերին մասնակցել առավոտյան նախավարժանքին: Այս մասին հայտարարերել է երկրի Երիտասարդության և սոպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ահմադ Աբդուլզոդուն:
«Տաջիկստանի նախագահի գործադիր կոմիտեն հաստատել է միջոցառումների ցանկ, որի համաձայն՝ երկրի բոլոր քաղաքներում և շրջաններում մինչև տարեվերջ ամեն շաբաթ օր անց է կացվելու առավոտյան նախավարժանք»,- նշել է նա:
Աբդուլզոդուի խոսքով՝ առավոտյան նախավարժանքի նախաձեռնությունը Տաջիկստանի նախագահի գործադիր կոմիտեինն է:
Նախորդ տարվա հունվարից շաբաթական երկու անգամ նախավարժանքով, կրոսով և լողով են զբաղվում Տաջիկստանի ՆԳՆ բոլոր աշխատակիցները: Սպորտին ժամանակ հատկացնել նրանց հարկադրել է նախարարության ղեկավար Ռամազոն Ռահիմզոդան, որպեսզի ուժայիններն ազատվեն ավելորդ քաշից և ձեռք բերեն լավ ֆիզիկական վիճակ: