ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտնում է Интерфакс-ը:
«Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը՝ այդ թվում նաև բալիստիկ հրթիռների մշակումը, միջազգային ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը և մարդու իրավունքների խախտումը, առաջվա պես արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար», - ասվում է Թրամփի ծանուցման մեջ:
«Այդ պատճառով (Իրանի նկատմամբ) ազգային արտակարգ դրությունը, որը հայտարարվել է 1995 թվականի մարտի 15-ին, պետք է ուժի մեջ մնա նաև 2018 թվականի մարտի 15-ից հետո: Ուստի ես մեկ տարով երկարացնում եմ Իրանի նկատմամբ արտակարգ դրությունը», - ասվում է հաղորդագրությունում: