Նախորդ շաբաթ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատվիրակության այցն ԱՄՆ, որն իր բնույթով աննախադեպ էր նրանով, որ պատվիրակության կազմում էին ներառվել ՀՀ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ըստ էության նախորդ շաբաթ տեղի ունեցած այցը համարվում էր 2017 թվականին տեղի ԱՄՆ կոնգրեսականների ՀՀ այցի տրամաբանական շարունակությունը: Նկատենք, որ դա ՀՀ անկախությունից ի վեր ամերիկյան ամենամեծ պատվիրակության այցն էր Հայաստան և ներառում էր ներկայացուցիչներ ԱՄՆ թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատական կուսակցություններից:
Ստորև անդրադառնանք ՀՀ պատվիրակութան ԱՄՆ այցի ժամանակ բարձրաձայնված մի շարք կարևոր թեզերին և շեշտադրումներին:
Քննարկումների հիմնական թեմաներից մեկն էր ՀՀ-ԱՄՆ օրակարգում արդիական համարվող հարկային ոլորտում համագործակցության, մասնավորապես, կրկնակի հարկումը բացառելու հետ կապված հարցը: Կրկնակի հարկման բացառումը թույլ կտա հայ և ամերիկյան գործարարներին ավելի ազատ լինել երկկողմ ներդրումների կատարման հարցում՝ կատարելով ներդրումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպես, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկայի զբոսաշրջությունը և առևտրային այլ ոլորտներ: Այս համատեքստում կարևոր էին օժանդակությունից առևտրային հարաբերությունների անցման շեշտադրումները:
Շրջանառվող մյուս կարևոր թեմաների շարքում էր Հայաստանի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շահառու երկրների ցանկում վերաներգրավելու հնարավորությունը, որի ուղղությամբ ներկայումս ԱՄՆ մի շարք կոնգրեսականների կողմից ակտիվ աշխատանք է տարվում: Չնայած հարցի շուրջ հոռետեսների բացասական կանխատեսումներին, իրադարձությունների զարգացման այս փուլում, երբ ՀՀ և ԱՄՆ շեշտ դնում են փոխշահավետ համագործակցության վրա, Հայաստանի համար ծրագրի վերամեկնարկը կարող է դառնալ ԱՄՆ-Հայաստան համագործակցության խորացման լուրջ խթան՝ ապահովելով համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպես, օրինակ, գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը և այլ:
Այցի շրջանակներում կարևոր էր նաև ԱՄՆ Կոնգրեսում պատվիրակության հանդիպումը Հելսինկյան հիմնադրամի փորձագետների հետ, որի շրջանակներում քննարկման հիմնական թեման եղել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անցման համատեքստում իրականացվող ներքին բարեփոխումները և այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր եղանակները:
Հիմնվելով այցի ձևաչափի, այցի շրջանակներում քննարկված հիմնական թեմաների, այցի ընտրության ժամկետների վրա՝ կարող ենք անել հետևյալ հիմնական եզրակացությունները.