Չինաստանի իշխանությունները կստեղծեն ԶԼՄ-ների վերահսկողության նոր կառավարական մարմին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նոր մարմինն անմիջականորեն կենթարկվի Չինաստանի բարձրագույն գործադիր մարմնին: Միաժամանակ կլուծարվի Մամուլի, հրատարակչության, ռադիոհաղորդումների, կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության պետական վարչությունը:
Ակնկալվում է, որ նոր մարմինը կհեշտացնի Չինաստանի հեռուստաընկերություններում արտասահմանյան հեռուստա- և ռադիոծրագրերի ներդրման գործընթացը, ինչպես նաև կնպաստի Չինաստանի մեդիաարտարանքի արտահանմանը արտաքին շուկաներ: