Հայաստանում կայանալիք «Բարեկամություն-2018» ավիացիոն տոնակատարության շրջանակում ՌԴ ՊՆ «Ստրիժի» խմբի օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ կցուցադրեն ՄիԳ-29 ինքնաթիռներով: Այդ մասին հայտնում է «ЗВЕЗДА»-ն։
Ավիացիոն ծրագրի շրջանակում ՌԴ օդատիեզերական ուժերի օդաչուները 6 անձնակազմով կկատարեն պիլոտաժի ֆիգուրները, ինչպես նաև կցուցադրեն զուգակցված և անհատական պիլոտաժ ՄիԳ-29 ինքնաթիռներով։
«Ստրիժի» խմբի անձնակազմերը կցուցադրեն սյունյակից բուրգի և շեղանկյունու վերափոխումը, «Նեստերովի օղակը», «Տակառ», «Հայելի»,«Ականջ» և այլ ֆիգուրներ:
«Բարեկամություն-2018» ավիացիոն տոնակատարությունը տեղի կունենա մարտի 17-ին էրեբունի օդանավակայանում: