ԱՄՆ Ալաբամա նահանգում դպրոցականներով լի ավտոբուսն ընկել է կիրճը, կան վիրավորներ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ավտոբուսը, որում շուրջ 45 երեխա էր գտնվում, վերադառնում էր դեպի Տեխաս դպրոցական էքսկուրսիայից հետո: Ըստ նախնական տվյալների՝ վթարի հետևանքով 12-20 մարդ է տուժել: