Եվրամիությունը կազմել է վտանգավոր իրերի ցանկը, որում ընդգրկվել են նաև սպիներները: Այս մասին նշված է վտանգավոր իրերի մասին եվրոպական արագ արձագանքման համակարգի 2017 թ.-ի զեկույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զեկույցում գրված է, որ սպիներները կարող են վնասել երեխաներին։ Հատկապես լուսարձակող սպիներների դեպքում. դրանց մարտկոցը կուլ տալու դեպքում երեխայի մոտ կարող են կերակրափողի և աղիների այրոցներ ի հայտ գալ:
Երեխաների համար վտանգ են ներկայացնում նաև խաղալիքի հեշտությամբ մասնատվող մյուս մասերը: