76 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, հայտնում է BBC-ն:
Նրա ընտանիքի անդամները հայտնել են, որ գիտնականը մահացել է չորեքշաբթի վաղ առավոտայն Քեմբրիջի իր տանը:
Հոքինգը տեսաբան ֆիզիկոս էր: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ:
22 տարեկանում նրա մոտ ախտորոշել են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ: Բժիշկներն այդ ժամանակ համարում էին, որ նրան 2-3 տարվա կյանք է մնացել: