Լոս Անջելեսի Կենտրոնական գրադարանում բացվելու է երկու ցուցահանդես, որոնք հնարավորություն կտան բացահայտել Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների ժառանգած վնասների կոնցեպտը, հայտնում է Los Angeles Times-ը:
Առաջին՝ հիմնական ցուցահանդեսում միաժամանակ ներկայացված կլինեն յոթ արտիստների աշխատանքներ (լուսանկարներ, հուշատետրեր, ձեռագործ): Վերջիններս, վերաիմաստավորելով ժառանգած արտեֆակտները, ուսումնասիրում են իրենց գենետիկ կապը Հայոց ցեղասպանության հետ: Ցուցահանդեսը բացվելու է մարտի 17-ին: Այն կգործի մինչև մայիսի 6-ը:
Նշվում է, որ հավաքածուների ոգեշնչման աղբյուր հանդիսանում է գրականագետ Մարիանե Հիրշի «պոստ-հիշողության» թեորիան՝ հիմված այն գաղափարի վրա, թե ինչպես են Հոլոքոստը վերապրածների երեխաները հաղթահարում ժառանգած վնասվածքները:
Երկրորդ ցուցահանդեսը, որը կբացվի մարտի 24-ին, կունենա հետևյալ խորագիրը. «Բարգավաճում, կորուստ, վերապրում. լուսանկարչական ճամփորդություն Դիլդիլյան ընտանիքի արխիվից»: Այս ցուցահանդեսում ներկայացված են լինելու Հայոց ցեղասպանությունից առաջ արված և Դիլդիլյան ընտանիքի արխիվում մինչ օրս պահվող հուշագրությունները և լուսանկարները: