Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպեց Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ:
Ինչպես փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր: Նախարարներն համակարծիք էին, որ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը կնպաստի գործարար շփումների ընդլայնմանը։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Կարստեն Լորիտզենը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Դանիայի Թագավորության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան: