Եվրոպայի սառնամանիքներն առայժմ Հայաստանին չեն սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Առաջիկա օրերին կտրուկ եղանակային փոփոխություններ չեն սպասվում: Ինչ վերաբերում է Եվրոպայի սառնամանիքներին, ապա առայժմ մտավախություն չկա, որ դրանք կարող են լինել Հայաստանում»,-ասել է Գագիկ Սուրենյանը։