Ստամբուլի Շիշլիի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրելփողոցներից մեկը վերանվանել Հրանտ Դինքի անունով, հայտնում է Hurriyet-ը։
Շիշլիի քաղաքային խորհուրդը Սամանյոլու փողոցը Հրանտ Դինքի անունով վերանվանելու որոշումն ուղարկել է Ստամբուլի քաղաքային խորհդին, որի հավանությունից հետո այն օրինական ուժ կստանա։
Հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում: Նրա սպանության գործով դատը Թուրքիայում ամենաաղմկահարույցներից է և շարունակվում է արդեն 9 տարի: