Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գլխավոր դիվանագետներ Սերգեյ Լավրովը, Ջավադ Զարիֆը և Մևլյութ Չավուշօղլուն Աստանայում սկսել են Սիրիայի հարցով բանակցությունները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Արտգործնախարարները կանդրադառնան երկրում ապաէսկալացման գոտիների իրադրությանը, ինչպես նաև քաղաքական ու մարդասիրական հարցերի: Բանակցությունների ընթացքում կամփոփվեն Աստանայի ձևաչափով սիրիական հակամարտության կարգավորման աշխատանքի արդյունքները:
ԱԳ նախարարները պլանավորում են Դամասկոսի և ընդդիմության համար հանձնարարականներ մշակել սիրիական կարգավորման վերաբերալ, ինչպես նաև ընդունել համատեղ հայտարարություն: