Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելով տարածաշրջանային հարցեր, երկկողմ, ինչպես նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, հայտնում է РИА Новости-ն:
Էրդողանը շնորհավորել է Մերկելին կանցլերի պաշտոնը պաշտոնապես ստանձնելու առթիվ և մաղթել նրան հաջողություններ: Երկու ղեկավարներն ընդգծել են Թուրքիայի և Գերմանիայի համագործակցությանն ու երկխոսությանը նոր թափ հաղորդելու վճռականությունը, նշել են անօրեն միգրացիայի ու փախստականներին օգնելու խնդրի շուրջ համատեղ աշխատանքի կարևորությունը, ինչպես նաև ընդգծել են ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նրանք կարևորել են ԵՄ-Թուրքիա գագաթաժողովը, որը տեղի է ունենալու Վարնայում մարտի 26-ին: Բացի այդ, Էրդողանը տեղեկացրել է Մերկելին սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունների մանրամասների մասին: