ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 16-ին, կազմել է 480.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.07 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 591.87 դրամ (նվազել է 1.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 670.89 դրամ (աճել է 1.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.35 դրամ (նվազել է 0.08 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 256.47 դրամ, ոսկի՝ 20,365.84 դրամ, պլատին՝ 14,889.5 դրամ։
Մարտի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: