Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը միաձայն Սի Ծինփինին վերընտրել է նախագահի պաշտոնում ևս հինգ տարի ժամկետով, փոխանցում է РИА Новости-ն:
Բացի այդ, նա նաև ընտրվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ՝ իր ձեռքում պահելով երկրի քաղաքական և ռազմական ղեկավարումը: Երկրի փոխնախագահ է ընտրվել Կոմունիստական կուսակցության գլխավոր հակակոռուպցիոն մարմնի նախկին քարտուղար Վան Ցիշանը:
Սի Ծինփինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ էր ընտրվել 2013-ի մարտին 12-րդ գումարման խորհրդարանի նիստում: