Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Աֆրինի հիվանդանոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ՝ այդ թվում նաև երեխաներ, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Հաղորդվում է, որ ռմբակոծության հետևանքով կան նաև տասնյակ վիրավորներ: Հիվանդանոցի տնօրենի խոսքերով՝ հասցված հարվածները ստիպել են փակել հիվանդանոցը: