25-ամյան հայ դերասան և պարող Ադամ Սևանիին (Մանուչարյան) մեծ ապագա է սպասվում:
Սևանին ծնվել է 1992թ. Լոս Անջելեսում (Կալիֆորնիա): Մայրը՝ Էդիտ Մանուչարյանը երաժիշտ է, հայրը՝ Գագիկ Մանուչարյանը՝ պրոֆեսիոնալ պարող: Նրա մեծ եղբայրը՝ Վահեն "NLT" խմբի անդամ է եղել։
Սևանին սկսել է պարել մանուկ հասակից։ Պատանեկան ժամանակից այցելել է իր ծնողների հիմնած պարի ստուդիան։
Նա նկարահանվել է մանկական հագուստի գովազդում պարուհի և դերասան Էլիսոն Սթոների հետ։ Սևանին նկարահանվել է «Քայլ Առաջ 2» ֆիլմում, մարմնավորելով Ռոբերդ Ալեքսանդր III-ի կերպարը և այդ դերի համար ստացել ''Young Hollywood Award'' մրցանակը։ Ապա նկարահանվել է նաև «Քայլ Առաջ 3»-ում և «Քայլ Առաջ 4»-ում:
Հայազգի երիտասարդ տաղանդը նկարել է Մայքլ Ջեքսոնի ''Thriller'' տեսահոլովակի ռիմեյքը, նկարահանվել է բազմաթիվ տեսահոլովակներում:
Այժմ նա զբաղվում է սեփական պարային շոուի ստեղծմամբ, ինչպես նաև նկարահանվում է ֆիլմերում: