Սիրիայի Հալեպ քաղաք և դրա մերձակա շրջաններ 2016 թվականի դեկտեմբերից՝ «Ջեբհաթ ան-նուսրա»-ից ազատագրվելուց հետո, ավելի քան 800 հազար մարդ է վերադարձել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նախարարության հայտարարությունում նշվում է նաև, որ Դեյր էզ Զոր նահանգի՝ Սիրիայի իշխանությունների կողմից վերահսկվողտարածք է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական։ Նրանց կեսից ավելին Սալհիա քաղաք են վերադարձել, որտեղ տեղակայված է տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերող ռուսական կոորդինացնող կենտրոնը։