Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Հայաստանը կներկայացնեն հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը:
Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: