Ֆիլիպիններում ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել, հաղորդում է CNN Philippines - ը:
Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը Բուլական նահանգում: Ինքնաթիռը ուղևորվում էր Պլարիդելից Լաոագ: Ինքնաթիռում եղել է օդաչուն և վեց ուղևոր:
Ըստ Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի հաղորդման, Piper PA-23 Apache ինքնաթիռը շահագործվել է Lite Air Express ավիաընկերության կողմից: