Չինաստանում փորձարկել են աշխարհի առաջին նավային ռելսային էլեկտրամագնիսական թնդանոթը: Այս մասին հաղորդում է ''Звезда'' հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Asia Times-ին։
Ռելսային էլեկտրամագնիսական թնդանոթի համար փորձադաշտ է դարձել մեծ 072-III «Խայանշան» նախագծի նավը։
Չինաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ ռազմանավի վրա սկսել են փորձարկել էլեկտրամագնիսական զենքեր: Ռելսային էլեկտրամագնիսական թնդանոթի մշակումը իրականացվել է նաև ԱՄՆ-ում, սակայն ծրագիրը սառեցվել է և չի փորձարկվել ծովում: