United Airlines ընկերության ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել, քանի որ օդանավում պատահաբար շուն էր հայտնվել: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Ինքնաթիռը ուղևորվում էր Նյուարքից Սենթ Լուիս: Թռիչքի ժամանակ անձնակազմի անդամները նկատել են, որ ինքնաթիռի բաժիններից մեկը սխալմամբ բեռնված է կոնտեյներով, որտեղ շունը էր: Որոշում է կայացվել վայրէջք կատարել Ակրոն քաղաքում (Օհայո), որպեսզի կենդանուն վերադարձնեն տիրոջը:
Ինքնաթիռի ուղևորներին փոխհատուցում է տրվել: Ընկերությունը նաև հայտնել է, որ շունը վերադարձվել է տիրոջը: