ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեխնիկական աջակցությամբ «4x4 Off Road» ակումբը ՀՀ Կոտայքի մարզում` Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում, կազմակերպում է «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցարշավին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի և Իրանի շուրջ 70 արտաճանապարհային դասի ավտոմրցարշավորդներ։ Մասնակիցները կմրցեն 3 հիմնական դասերում՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով ճանապարհներ: