ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է Կոնգրեսի ընտրություններում հանրապետական Դենի Թարքայանի առաջադրումը:
«Նևադայի Հանրապետական կուսակցության համար հիանալի կլինի, եթե լավ տղա Դենի Թարքանյանն ընտրվի Կոնգրես», - գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Թարքանյանը կամրապնդի կոնգրեսական Դեն Հելերի դիրքերը:
Հիշեցնենք, որ բացի Դենի Թարքանյանից, ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում առաջադրվել է ևս մեկ հայի՝ Ջոն Բոյաջյանի (Նյու Յորք) թեկնածությունը: