Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ծխելու թեմային, հերթական սկանդալային հայտարարությունն է արել։
Ինչպես հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական BirGun-ին, նա մասնավորապես ասել է. «Ամենամոտ ընկերների հետ նույնիսկ խոսում ենք։ Խոսք են տալիս, որ այլևս չեն ծխի, կներեք, սակայն մի ամիս հետո լեշի պես ծխախոտի հոտ է գալիս։ Ծխելը վտանգում է ձեր թոքերն ու սիրտը։ Մի թույլ տվեք դա»։