Ռուսական Central Partnership ընկերությունը մտադիր է աշխարհի տարբեր երկրներում ֆիլմ նկարահանել Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի մասին, հաղորդում է «Interfax» գործակալությունը:
Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է մասնավորապես իրականացնել Հայաստանում, Վատիկանում, ինչպես նաև Կրակովում և Վիեննայում։
«Պատմությունը ինքնին շատ հետաքրքիր է: Ցանկություն կա գեղեցիկ աշխատանք կատարելու», - ասել են կինոընկերության ներկայացուցիչները։
Նրանց խոսքով՝ Գեղարդի մասին ֆիլմ նկարահանելու միտքը պատահական չի, քանի որ այն համաքրիստոնեական մասունք է համարվում. հենց դրանով են խոցել խաչված Հիսուս Քրիստոսին:
Սյուժեի հիմքում ռուս հետազոտող Կլիմի և ֆրանսիացի Մակսի արկածային պատմությունն է, ովքեր փորձում են բացահայտել Ս. Գեղարդի ճակատագիրը:
Նշվում է, որ ֆիլմը նկարահանվել է «Դա Վինչիի ծածկագրի» նմանությամբ։