ԵԽԽՎ պատգամավորները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ որոշել են կառույցի աշխատանքային լեզուների ցանկից հանել թուրքերենը, հայտնում է Վեհաժողովի մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ դա արվել է տնտեսման նպատակներով։
Նշվում է, որ Թուրքիան կարող է իր հաշվին ապահովել Կոմիտեների և լիագումար նիստերը թուրքերեն թարգմանությունը:
Ավելի վաղ Թուրքիան որոշում էր կայացրել կրճատելու ԵԽԽՎ բյուջե կատարվող վճարումները: