Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ խորհրդարանը կվավերացվի ապրիլին։
Այս մասին այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, փոխանցում է Panorama.am-ը։
«Մեր համատեղ աշխատանքը կոնկրետ նվիրված էր մի շարք կարևորագույն հարցերի, մասնավորապես ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման տեմպերին»,- ասել է Աշոտյանը:
Նրա խոսքով՝ պայմանագիրն ուժի մեջ կմտնի հատվածաբար։
«Ապրիլին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը։ Ըստ էության՝ այն կվավերացվի ապրիլի 10-ի նիստին»,- նշել է Աշոտյանը։