Եվրամիությունը կպահպանի ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա հրթիռամիջուկային ծրագրի պատճառով, սակայն այս միջոցներն ինքնանպատակ չեն, վերջնական նպատակն է Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«ԵՄ–ն լիովին աջակցում է Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն ու մեր բոլոր ջանքերն ուղղված են եղել այդ նպատակին»,– նշել է նա։
Նախորդ ամիս Եվրամիությունն ուժեղացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի համապատասխան։