Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը մարտի 19-ին խիստ քննադատության է ենթարկել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը և վիրավորել Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Դևիդ Ֆրիդմանին, հայտնում է Al-Quds պարբերականը:
Ռամալլահում ելույթ ունենալով Պաղեստինի ազատագրման կազմակերպության և ՖԱԹՀ շարժման գործադիր կոմիտեների նիստի բացմանը՝ նա քննադատել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու, պաղեստինցի գաղթականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության բյուջե վճարումը կրճատելու և Իսրայելի նորաբնակեցման գործունեությունն օրինական համարելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
«Այդ մասին խոսել է ԱՄՆ-ի ոչ մեկ ներկայացուցիչ և առաջիններից մեկը եղել է այդ … Դևիդ … Ֆրիդմանը, շան որդին, հենց ինքը նորաբնակը, նրա ընտանիքն էլ նորաբնակներից է, իսկ նա նաև ԱՄՆ-ի դեսպանն է այստեղ՝ Թել Ավիվում: Ի՞նչ կարելի նրանից սպասել», - ասել է Աբասը: