ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդպես էլ չի շնորհավորել Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղելու կապակցությամբ:
Թրամփի մամուլի քարտուղար Հոգան Հիդլին լրագրողներին ասել է, որ Պուտինի հաղթանակն անկակնկալ չէր Վաշինգտոնի համար, իսկ Կրեմլ հեռախոսազանգ նահատեսված չէր: Նա նշել Է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կստիպենք վճարել, եթե այն սպառնա մեր շահերին»,- ասել Է Հիդլին: