ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ կքննարկի, թե «ինչպես Ռուսաստանին ստիպել վճարել» Սիրիային և Եմենում Իրանին հնարավոր աջակցության համար, հայտնում է ТАСС-ը:
«Նախագահն ու թագաժառանգ արքայազնը կքննարկեն Սիրիայում Իրանի ապակայունացնող գործունեության դիմակայումը, ինչպես նաև մենք կներառենք Սիրիայում Ասադի ռեժիմի վայրագություններին աջակցության հարցում Ռուսաստանի դերը, ԱՄՆ-ի գործողություններից Իրանին պաշտպանելու Ռուսաստանի փորձերը», - հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը փորձել է Թեհրանին պատասխանատվության ենթարկել բալիստիկ հրթիռներով Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հրթիռակոծելու համար։ Նրա կարծիքով՝ Իրանը նաև օգնել է Կարմիր ծովում նավերի վրա հարձակման հարցում։