ՄԱԿ-ի անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թվականին, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Որոշումն ընդունվել Է Բուտանի Թագավորության առաջարկությամբ, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները: Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական-տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է:
Շատ երկրների կառավարություններ ազգի բարեկեցությունը որոշելիս սկսել են հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսին է երջանկությունը, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները օբյեկտիվ պատկերը չեն տալիս:
Պետք է նշել, որ Հայաստանի Կոտայքի մարզի Ալափարս գյուղի փողոցներից մեկը կոչվում է Երջանկության փողոց: